
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ը բավարարել է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի:
«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Ադրբեջանի իշխանությանը Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի ու դաժան կտտանքների համար»,- գրել է նա։
Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումներ իրականացնելու մեղադրանքով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում:




