ԿարևորՀասարակություն

Մոսկվան օգնություն է առաջարկում Բաքվին և Երևանին՝ սահմանների գծանշման հարցում

Ռուսաստանն առաջարկել է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցի քննարկումներում: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կողմերի միջև նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանի սահմանազատման և գծանշման մեկնարկին և իրականացմանը», — «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է դիվանագետը տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում::

Նրա խոսքերով, Մոսկվան հանդես կգա հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատուի կարգավիճակով, որը կլուծի այդ խնդիրները:

Տես նաև՝

Կարդացեք նաև

Back to top button