
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր քննադատել է իր ամերիկացի գործընկերոջը՝ Ջո Բայդենին, Իսրայելին 735 միլիոն դոլար արժողությամբ բարձ ճշգրտությամբ զենք վաճառելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պարոն Բայդեն, ցավոք, դուք ձեր արյունոտ ձեռքերով պատմություն եք գրում: Դուք մեզ ստիպեցիք դա ասել»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ԱՄՆ վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին զենք վաճառելուն:
Էրդողանի խոսքով ՝ այն երկրները, որոնք այժմ երես են թեքում Պաղեստինում տեղի ունեցած ողբերգությունից, «իրենց գլխին են ցանում ապագա խնդիրների սերմերը»:
Նախկինում ԱՄՆ-ի կողմից Իսրայելին բարձր ճշգրտության զենք վաճառելու մասին ավելի վաղ հայտնել էր The Washington Post-ը:




