
ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Շինաշխատանքներում ընդգրկված են մի քանի շինարարական կազմակերպություններ։
Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։ 15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. սեպտեմբերի վերջը։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։




