
Սյունիքում բանակցություններն ավարտվել են, մանրամասներ դեռ հայտնի չեն։ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը «Ռադիոլուր»-ին հայտնել է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ընթացել են Ներքին Խնձորեսկի սահմանին։ Դիրքային տեղաշարժեր չկան։
«Ներքին Խնձորեսկում խուճապ չկա, մարդիկ վճռական, զենքը ձեռքին սպասում են»,- ասել է Մալունցը։
«Բանակցություններին մասնակցում են առաջին բանակային կորպուսը, գենշտաբը, իսկ ռուսական կողմից՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,- ավելի վաղ հայտնել էր Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։




