ԿարևորՄիջազգային

Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ադրբեջանում երկու զինվոր է մահացել

Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգության հետևանքվ երկու ադրբեջանցի զինծառայող է  մահացել:

«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության հաղորդագրությանը, հայտնում է, որ «16:00-ի սահմաններում երեք անհայտ անձինք խախտել են սահմանը Յարդըմլըի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում»:

«Սահմանը խախտողները չեն ենթարկվել «կանգնել» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել են իրենց բեռն ու փորձել են թաքնվել դեպքի վայրից: Բացված կրակի հետևանքով վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն: Նրանց հոսպիտակացրել են, սակայն չի հաջողվել փրկել նրանց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button