ԿարևորՀասարակություն

Խոզնավարում անհանգստություն կա, խուճապ չկա. համայնքի ղեկավար

Բնակիչներն անհանգիստ են, բայց գյուղում խուճապ չկա, ամեն մեկն իր գործին է` «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում նշել է Գորիսի Խոզնավար բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Խուճապ չկա, բայց ինչպես ասացի` մեր վարչական տարածքում նույն ձև կանգնած են, հետ չեն գնացել»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե թշնամու` Հայաստանի սահմանը հատած զինվորականները շրջափակման մե՞ջ են, մերոնք շրջափակե՞լ են, պատասխանել է. «Ես երեկ այնտեղ էի, տղերքի հետ խոսում եմ, ասում են` մի րոպեում կբռնենք բոլորին կամ կկոտորենք, էդպիսի զրույցներ են գնում»։

Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցի զինվորականներն ազատ տեղաշարժվո՞ւմ են, Գրիգորյանն ասել է, որ նրանք ոչ մի բան չեն անում, կրակոցներ չկան։ «Մոտիկ էին, 100 մետր էն կողմ. կանգնած նայում էի», — ասում է համայնքի ղեկավարը։

Խոզնավարից մինչև Իշխանասար ուղիղ գծով, ըստ Վարո Գրիգորյանի, 4-5 կմ է։ Գյուղի վարչական տարածքից նկատվում է սարի վրա կանգնած հակառակորդը։

Կարդացեք նաև

Back to top button