
Հայաստանը նաև ռազմական օգնություն է խնդրել ՌԴ –ից՝ համաձայն 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ Փաշինյանի՝ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ:
Նա հայտնեց նաև, որ ռազմական աջակցություն է առաջարկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Փաշինյանը հայտնեց նաև, որ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որոնց մասնակցում է նաև ռուսական կողմը, այսօր ընդհատվել են, դրանք կշարունակվեն վաղը՝ 15.00-ին։
Երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտանակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի տաածքային ամբողջականության դեմ կատարած ադրբեջանական սադրանքը։
Ավելի վաղ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:




