ԿարևորՀասարակություն

Թրյուդոյի կառավարությունը պետք է խոսի Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին. կանադացի պատգամավոր

Կանադայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, ստվերային կառավարության արտգործնախարար Մայքլ Չոնգը մտահոգություն է հայտնել ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին հաղորդումների կապակցությամբ:

Նա կոչ է արել Կանադայի վարչապետին հանդես գալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարությամբ:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմում ուժերի հավասարակշռությունը խաթարող զենքի արտահանման թույլտվություն տալուց հետո Թրյուդոյի կառավարությունը պետք է խոսի Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին», — Twitter- ի իր էջում գրել է Չոնգը:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և առաջ անցել 3,5 կիլոմետր Սյունիքի մարզի Սև Լիճ հատվածում՝ փորձելով շրջապատել և պաշարել լիճը: Հինգշաբթի օրը ՀՀ ՊՆ-ն հաղորդել է Վարդենիսի և Սիսիսանի սահմանային հատվածներում սադրանքների մասին:

Կարդացեք նաև

Back to top button