
Հունիսի 12-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթեր Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ, աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4 -ի։ Մայիսի 14-ն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունենալու չվերթի շնորհանդեսը, ինչպես նաև ևս մեկ նոր նախագծի` Armenia tours-ի շնորհանդեսը։
Ավիաընկերությունն իր դուստր ձեռնարկության միջոցով, առաջարկելու է ամբողջական տուր փաթեթներ։




