ԿարևորՀասարակություն

Covid-19 դեմ պատվաստումային կետում նախարարի պաշտոնակատարը պատասխանել է քաղաքացիների հուզող հարցերին

նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Ավանեսյանը զրուցել է բուժաշխատողների հետ:

Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին:

Ըստ հաղորդագրության` շարժական պատվաստումային կետը ծանրաբեռնված է եղել այցելուներով, որոնք հետաքրքրվել են, թե ի՞նչ պատվաստանյութով և ի՞նչ կարգով է հնարավոր պատվաստվել:

Անահիտ Ավանեսյանը լսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններն ու պարզաբանել նրանց անհանգստացնող հարցերը:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2940744709499972

Կարդացեք նաև

Back to top button