Հասարակություն

Թակարդ–տեսախցիկը Վայոց ձորի մարզում լուսան է ֆիքսել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ CWR անտառապահ Վարդան Գեղամյանի թակարդ–տեսախցիկը լուսան է ֆիքսել։

«Այս «լուսնոտ» լուսանը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի բնակիչն է և իրեն ապահով է զգում այս տարածքում։ Նրա անդորրն ու անվտանգությունը երաշխավորում են մասնավոր կերպով պահպանվող CWR-ի անտառապահները»,– հայտնում են հիմնադրամից։

Հայաստանում տարածված է սովորական լուսանի կովկասյան ենթատեսակը (Lynx lynx dinniki)։ Հայաստանում կովկասյան լուսանը տարածված է Արարատի, Լոռու, Տավուշի, Սյունիքի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի անտառներում։

Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում:

Կարդացեք նաև

Back to top button