ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվել, որը հրավիրվել է իրավունքի ուժով, վարչապետի ու կառավարության հրաժարականից հետո:
Սաերկրորդ հատուկ նիստն է: Առաջինն անցկացվել էր մայիսի 3–ին: Վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել 1 կողմ, 3 դեմ, 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Եթե այսօր ևս խորհրդարանականները վարչապետ չընտրեն, ԱԺ-ը կարձակվի և կնշանակվեն նոր ընտրություններ: Ընտրությունների անցկացման օր է հայտարարվել հունիսի 20-ը:




