
«Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահում (Աբովյան 14) տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում:
Ռոբերտ Քոչարյանը, Վահե Հակոբյանը և Իշխան Սաղաթելյանը դաշինք կազմելու հուշագիր են ստորագրել: Դաշինքն ունենալու է «Հայաստան» անունը:
Միջոցառմանը հետևելու է հավաք Ազատության հրապարակում։




