
Ռուսաստանի մայրաքաղաքի Կարմիր հրապարակում մեկնարկել է ռազմական շքերթը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի Դաշնության ազգային դրոշը և Իդրիցայի 150-րդ հրաձգային դիվիզիայի մարտական դրոշը, «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո բերվել են Կարմիր հրապարակ:
Զորահանդեսը ղեկավարում է ցամաքային զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ընդունում է շքերթը:
Զորահանդեսի շրջանակներում ավելի քան 12 հազար զինծառայողներ երթով կանցնեն Կարմիր հրապարակով, կանցնի ավելի քան 190 միավոր ռազմական տեխնիկա: Սպասվում է, որ Մոսկվայի վրայով կթռչեն 76 ուղղաթիռներ և ինքնաթիռներ:




