ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման լուսանկարը` The Guardian-ի ֆոտոշարքում

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների համար մղվող պայքարի լուսաբանումներում The Guardian- ը ներառել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման լուսանկարը:

Այնտեղ պատկերված են Հայաստանի քաղաքացիներիը, ովքեր ծաղիկներ են խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

«Հայաստանի մայրաքաղաք Երևանում հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց  ցեղասպանության 106-րդ տարելիցը: 1915-1916 թվականներին 1.5 մլն հայ է մահացել օսմանցի թուրքերի կողմից արևելյան Անատոլիայից դեպի սիրիական անապատ քշվելու ճանապարհին, որի ժամանակ շատերը մահացել են սովից կամ հիվանդություններից, շատերն էլ սպանվել են թուրք զինվորների ձեռքով: Ջո Բայդենն առաջին նախագահն էր, որ Օսմանյան կայսրության իրականացրած արշավը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն»,- գրում է The Guardian պարբերականը:

Կարդացեք նաև

Back to top button