
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով: «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:




