
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով.
«Տեղեկատվական միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։
Ձեր աշխատանքը կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով, քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների կայացման գործընթացում։
Շարունակեք ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:




