ԿարևորՀասարակություն

Ինքնուսուցումը` Տուփում, իսկ դասընթացները` հանգույց կենտրոնում

Բերդի և Գավառի Թումո տուփերի առաջին ուսանողներն ավարտել են ինքնուսուցման կողմնորոշիչ փուլն ու ընտրել իրենց հետաքրքրող ոլորտները: Նախապայման վարժանքների առաջին փուլն ավարտելուց հետո պատանիներն արդեն պատրաստ են մասնակցել առաջին դասընթացներին, որի համար պետք է գնան մոտակա հանգույց կենտրոն` Թումո Դիլիջան:

Շաբաթը երկու անգամ Գավառի ու Բերդի տուփերի` դասընթացներիի մասնակցող ուսանողները ուղևորվելու են Դիլիջան: Իսկ դրանց ավարտից հետո նրանք կրկին վերադառնալու են իրենց տուփեր` ավելի շատ վարժանքներ անելու և պատրաստվելու հաջորդ դասընթացներին: Տուփերի ուսանողներն այս ամիս մասնակցում են 3D մոդելավորման, ստեղծագրության ու նկարչության դասընթացներին` Թումո Դիլիջանի այլ ուսանողների հետ միասին:

Գավառի ու Բերդի պատանիների շրջանում Թումոյի 14 ոլորտներից ամենապահանջվածներն են` խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, լուսանկարչությունը և 3D մոդելավորումը:

https://www.facebook.com/tumocenter/posts/4096329027071899

Կարդացեք նաև

Back to top button