
Հայաստանում առաջիկայում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն կհիմնվի, հայտարարել է ՀՀ–ում աշխատանքային այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք այսօր քննարկել ենք Հայաստանի ու Ռուսաստանի համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հայաստան առաջիկայում կներկրվի «Սպուտնիկ–V» պատվաստանյութի ևս 1 մլն չափաբաժին։ Եվ այժմ քննարկվում է նաև Հայաստանում «Սպուտնիկ–V» պատվաստանյութի արտադրություն հիմնել»,- ասել է Լավրովը։




