
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ գերիների ազատ արձակումը՝ Թվիթերի գրառման մեջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր ռազմագերիների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու իրենց պարտավորությունները»,– գրել է Բլինքենը:
Երեկ Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- հայտնել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:




