ԿարևորՀասարակություն

Պատվաստումը հնարավոր է ճամփորդելու պարտադիր պայման դառնա․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում: 

«Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադարձել եմ կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստվման կարևորությանն ու անհրաժեշտությանը: Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: 

Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/290971745983951

Կարդացեք նաև

Back to top button