ԿարևորՀասարակություն

Զարեհ Սինանյանը Բոստոնում այցելել է Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն

Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն (NAASR): Հանձնակատարը նախ ծաղիկներ է խոնարհել ամերիկահայ համայնքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկի` Վարդան Գրիգորյանի հիշատակին, ապա շրջայց է կատարել ընկերակցության գրադարանում, արխիվում, լսարաններում և սրահներում:

Այնուհետ մեկնարկել է ընկերակցության անդամների հետ հանդիպումը, որի ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ապա երկու ժամից ավելի պատասխանել է ներկաների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ներհայաստանյան զարգացումներին: Հատկապես շեշտադրվել է ՀՀ կառավարությունում սփյուռքահայերի թվի ավելացումն ու դրան խոչընդոտող օրենսդրական արգելքների վերացումը:

https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1454745214877806

Կարդացեք նաև

Back to top button