
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետ ընտրության հարցի վերաբերյալ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12.00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:
Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվեց ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանը 1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում:




