ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում. «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց

ԱԺ-ում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու մասին հարցը:

Կողմ՝ 1, դեմ՝ 3. ձեռնպահ՝ 75 ձայներով որոշումը չընդունվեց: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»:

ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Կարդացեք նաև

Back to top button