ԿարևորՀասարակություն

ԱԺ հատուկ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է (ուղիղ)

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ` վարչապետի ընտրության հարցը քննարկվում է Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ապրիլի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել, հանրապետության նախագահն էլ ընդունել է Կառավարության հրաժարականը:

Վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Կարդացեք նաև

Back to top button