ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Խաչիկում բարերարների շնորհիվ լուսավորության համակարգ կգործի

Մայիսի 2-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում շվեյցարահայ գործարար-բարերար Վահե Վարդ Հակոբ Գաբրաշի և «Արմենիա Ֆոնդասիոն» բարեգործական հիմնադրամի անդամ մի խումբ բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել բնակավայրի լուսավորության համակարգի բացման արարողությունը։

Հյուրերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ շրջել են բնակավայրում, մասնակցել Խաչիկի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված ժամերգությանն ու սահմանների օրհնության կարգին:

Լուսավորության բացման արարողության ժամանակ մատուցվել է օրհնված մատաղ, որն ուցեկցվել է ազգային երգ ու պարով:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է սահմանամերձ գյուղերում բարեգործական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը և դրանց դերը համայնքների զարգացման գործում:

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ևս ընդգծել է սահմանամերձ գյուղերում նման ծրագրերի իրականացումը և շնորհակալագիր հանձնել Վահե Գաբրաշին։

https://www.facebook.com/VayotsDzoriMarzpetaran/posts/1187957838284647

Կարդացեք նաև

Back to top button