
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․թ․ մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը: Կիրակի օրերին արգելոցի մուտքի տոմսերի վաճառքը կիրականացվի ժամը 13։ 00-ից հետո։
Կիրակի օրերին /առավոտյան/ հավատացյալները անվճար կարող են մուտք գործել արգելոցի տարածք և մասնակցել սուրբ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցում կատարվող ժամերգությանը։ Այն այցելուները, ովքեր Ամբերդ կգնան ժամը 13։00-ից հետո, պետք է վճարեն մուտքի տոմսի համար։





