Կարևոր

Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում կանցկացվի «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը

Երևանում մայիսի 3-9-ը իրականացվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։

Ծրագրի շրջանակներում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կազմակերպվելու է մեկշաբաթյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Երեխաները մասնակցելու են զվարճալի ֆուտբոլային մարզումների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիման վրա կազմված դասընթացների։

Շաբաթվա ընթացքում նախատեսված են միջոցառումներ ՖԻՖԱ Հիմնադրամի նախագահ Յուրի Ջորկաեֆֆի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի մրցավարների բաժնի ղեկավար Մասսիմո Բուզակայի հետ։

Կարդացեք նաև

Back to top button