ԿարևորՀասարակություն

Դժբախտ պատահար Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում

Երևանում՝ COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել: 

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը՝ հանգամանքները պարզելու համար: Նշենք, որ ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա:

Հատկապես խոցելի են դառնում այն պացիենտներոը, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2932732863634490

Կարդացեք նաև

Back to top button