ԿարևորՏնտեսական

Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի  վարչապետի պաշտոնակատարը ԵԱՏՄ միջկառավարական նիստում  վերահաստատեց  հայկական կողմի պատրաստակամությունն ու անփոփոխ վճռականությունը` գործադրելու անհրաժեշտ բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:  «Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը» ,- ասաց Հայաստաննի վարչապետի պաշտոնակատարը։ 

Նրա խոսքով,  Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: «Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է»,- ասաց:

Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:

«Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Փաստաթղթի հիմնական դրույթների հետևողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը»,- նշեց  կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նա վստահ է, որ  ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:

Կարդացեք նաև

Back to top button