ԿարևորՔաղաքական

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ն որոշում է կայացրել ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել համապետական գործընթացին։

«Մասնակցության հնարավոր ձևաչափերի և համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- նշված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:

«Հայրենիք»-ի առաջնորդն է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Կարդացեք նաև

Back to top button