ԿարևորՀասարակություն

ԵՄ-ն կոչ է անում ազատել բոլոր ռազմագերիներին` անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից

ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերջին հակամարտությունում  գերեվարված անձանց մասին:

Եվրամիությունը ողջունել է 2020 թ. նոյեմբերի 9-ին կողմերի միջև ստորագրված համաձայնության արդյունքում հրադադարի ռեժիմի ամրապնդումը և դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աճյունների վերադարձը և մարդասիրական օգնություն տրամադրումը հակամարտությունից տուժած բնակչությանը, ասվում է ԵՄ հայտարարությունում:

Եվրամիությունը ևս մեկ անգամ նշում է, որ  նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահություն հաստատելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Սա ենթադրում է զերծ մնալ թշնամական և վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտել բոլոր ռազմագերիների և կալանավորվածների վերադարձը ՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, և համագործակցել նաև ականազերծման ու այլ կարևոր հարցերի շուրջ:

«Այս համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախարարների կոմիտեին վերջերս կատարված ծանուցումից հետո, որը Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնում նշված միջանկյալ միջոցառումների վերաբերյալ է, շեշտում ենք, որ Դատարանի նախադեպային իրավունքը հստակորեն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են պահպանել միջանկյալ միջոցները, և կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող մնացյալ տեղեկատվությունը», — ասված է ԵՄ հայտարարությունում:

Կարդացեք նաև

Back to top button