
SkyUp ավիաուղիներն Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։
«SkyUp ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 28-ից Օդեսա- Երևան- Օդեսա երթուղով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև հունիսի 1-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ հունիսի 1-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։




