
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Սամվել Բալասանյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրել հարուստ պատմությամբ, մշակույթով և սպորտով հայտնի Գյումրին, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին:
Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրել է նաև այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսել զբոսաշրջության ոլորտում Գյումրու ներուժի, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:
Դեսպանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կիսվել քաղաքից ստացած դրական տպավորություններով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի ընդլայնման մասին:




