
Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները վերադարձել են ելման դիրքեր՝ «Ռադիոլուրին» ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ըստ նրա՝ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել։
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց դիրերը մոտ 400 մ դիրքերն առաջ էին բերել։
Բախշյանը հաստատել էր, որ ադրբեջանցիները գյուղի ուղղությամբ առաջ էին եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:




