ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների ցանկալի ուղղությունների թվում

Մայիսյան արձակուրդների ընթացքում յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին նախատեսում է ճամփորդել։ Ամենատարածված ուղղություններն են Ղրիմը, Սոչին և Կալինինգրադը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով «Սբերբանկի ապահովագրության» հետազոտության և Tutu.ru տուրիստական ​​և ճանապարհորդական ծառայության վերլուծական կենտրոնի տվյալների վրա:

«Մայիսի 1-ից մայիսի 10-ը թռիչքների ամենահայտնի տասնյակում ներառված են նաև չվերթներ Մոսկվայից դեպի Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Անապա և Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգից Սոչի և Սիմֆերոպոլ: Ավանդաբար, տասնյակում ներառված են թռիչքները Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ»:

Ամենատարածված ուղղությունների շարքում են Մոսկվա-Անապա (-24%), Եկատերինբուրգ (-22%), Սանկտ Պետերբուրգ (-18%) և Կալինինգրադ (-11%) չվերթերը։

Զբոսաշրջիկների միայն 5% -ն է պատրաստվում հանգստանալ արտերկրում: Նրանց մեծ մասը թռիչքներ է ամրագրում դեպի հարևան երկրներ ՝ Հայաստան, Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան և Ուզբեկստան:

Արտասահմանյան երկրներ ուղրությունից ռուսները նախընտրում են Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Կարդացեք նաև

Back to top button