ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիների կողմից հայկական ժառանգության ոչնչացումը մտահոգիչ է․ ԱԳՆ պաշտոնակատար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը մտահոգիչ է։ Այս մասին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

«Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերին և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարություններին: Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքնեդի շրջանում է և վստահաբար նկատեք եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քնադատել են հայկական պատմամշակութային ժառանգությանը ոչնչացնելու և դրանց ինքնությունը փոխելու ցանկացած միտումները»,- ասել է Այվազյանը։ 

Նա հայտնել է, որ այդ հարցը մտել է խաղաղ գործընթացի օրակարգի մեջ, ինչի մասին վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանանախագահության 2020թ. դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության դրույթները։

«Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ։ Շատ սերտ ենք համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների հետ»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։ 

Նա կարևորել է միջազգային հանրության առջև խնդրի բարձրացումը: Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանում տեղի  է ունեցել ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվող «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդես բացման արարողությունը՝ , որին մասնակցել են Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունները։ Այն գործելու է մինչև մայիսի 2-ը Երևանի քաղաքապետարանում։

Կարդացեք նաև

Back to top button