ԿարևորՀասարակություն

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ս. թ. ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Գաբրիելյուս Լանդսբերգի գլխավորած պատվիրակությանը դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Նախարարն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան: Այցի ավարտին Գաբրիելյուս Լանդսբերգը հուշամեդալ է նվիրել ՀՑԹԻ-ն և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

https://www.facebook.com/armeniangenocidemuseum/posts/4433573286654804

Կարդացեք նաև

Back to top button