ԿարևորՀասարակություն

Հռիփսիմե Առաքելյանը մանդատը վայր դնելու որոշում է կայացրել

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: «2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատը։ Այս ընթացքում ուժերիս ներածի չափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Առաքելյանը:

Նա նշել է, սակայն, որ վերջին յոթ ամսվա իրողություններն իր համար անհնարին են դարձրել «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ «որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը»: Հռիփսիմե Առաքելյանը շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա համագործակցության և վստահության համար և մաղթել հաջողություն առաջիկա ԱԺ ընտրություններում:

Կարդացեք նաև

Back to top button