
Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի, և որ Անկարան հերքում, անընդունելի է համարում ու վճռականորեն դատապարտում է այն:
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։




