
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն կանի Օսմանյան կայսրությունում հայտերի զանգվածային սպանությունների վերաբերյալ, սակայն չի ասել՝ կօգտագործի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը, հաղորդում է Սպիտակ տունը։
«Ես չեմ կարող ոչինչ կանխատեսել: Ես ակնկալում եմ, որ նա [նախագահը] ելույթ կունենա հայտարարությամբ Օրվա [զոհերի հիշատակի] կապակցությամբ, սակայն ես չեմ կարող հաստատել բովանդակության մասին ձեր ենթադրությունները»,-ասել է Փսակին՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայտարարության մասին հարցին։
Ավելի վաղ Բայդենի ծրագրերի մասին հայտնել էին ԶԼՄ-ների աղբյուրները: Ըստ այդ տվյալների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պաշտոնապես իր որոման մասին Սպիտակ տունը կարող է հայտարարել ապրիլի 24-ին: Լրատվամիջոցների աղբյուրներն ընդգծել են, որ վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որում չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը:




