
Հերթական իրավախախտումն է արձանագրվել մայրաքաղաքում։ Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։




