ԿարևորՀասարակություն

Պղծվել է Իջևանի Սուրբ Անդրե վանքի խորանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։

Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը ահազանգել է ոստիկանություն։

https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/3884055985046390

Կարդացեք նաև

Back to top button