
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ:
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Ռադիոլուրին հայտնել է, որ Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում. Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը:
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալը նաև ասել է, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը. «Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»:




