
Արագիլների մեծ մասը ձմռան ամիսներին այլևս չի լքում Հայաստանը, այլ՝ ձմեռում է այստեղ, քանի որ ձմռան ամիսներին կեր գտնելը դարձել է առավել հեշտ։ Հայաստանում Արարատյան դաշտում բնադրող արագիլները ձմեռում են Արաքսի հովտում, իսկ հյուսիսային շրջաններում բնադրողները՝ չվում են դեպի Աֆրիկայի Սահելի հատված։
«ԱրԱվես» ՀԿ-ն տեղեկացնում է, որ ի տարբերություն երիտասարդ առանձնյակների՝ հասունները նախընտրում են ձմեռել իրենց բնադրավայրերում։
Սպիտակ արագիլները հիմնականում խոցելի են մարդու գործունեության հետևանքով՝ թունաքիմիկատների օգտագործում, որսորդություն, բների և ձագերի ոչնչացում։
Վերջին 2 տարիների ընթացքում Արարատյան դաշտում բնադրող արագիլները վտանգված են անհայտ ծագման արտադրական յուղով կեղտոտվելու հետևանքով։ Յուղոտվելու պատճառով նրանց փետուրները վնասվում են և չեն կարողանում թռչել, արդյունքում՝ արագիլները դատապարտվում են սովամահ լինելու և չեն կարողանում նաև չվել։




