
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա այցը Վրաստան մեկնարկելու է ապրիլի 15-ին: Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:
Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:




