ԿարևորՀասարակություն

Անվտանգության հարցերը երեք երկրների ղեկավարների վերահսկողության ներքո են․ ՌԴ դեսպան

«Անվտանգության հարցերը երեք երկրների ղեկավարների վերահսկողության ներքո են», — «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  «Մոսկվայի տանն» ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Հարցին՝ ապաշրջափակման համատեքստում ՝ Մեղրիով անցնող ուղու վերաբերյալ  անվտանգային խնդիրներ տեսնու՞մ է, դեսպանը պատասխանել է․

«Այդ հարցը քննարկվում է  եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում,  վերջերս  այստեղ էր նաև հաղորդակցման հարցերով զբաղվող տեխնիկական պատվիրակությունը, որի ուշադրության կենտրոնում է հարցը։ Անվտանգության հարցերը երեք երկրների ղեկավարների վերահսկողության ներքո են, ես նոր ասելիք չունեմ, առաջարկում եմ միասին հետևենք արդյունքներին»։

Կարդացեք նաև

Back to top button