
Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին տեղի կունենա Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով քննարկում, հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:
Զեկուցողներն են լինելու Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:




