ԿարևորՀասարակություն

ՀՀ ղեկավարները ցավակցել են թագավորական ընտանիքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ:

«Խորապես ցավակցում եմ Էդինբուրգի դուքս, Նորին Գերազանցություն արքայազն Ֆիլիպի վախճանի կապակցությամբ: Թող Աստված օրհնի և ուժ տա նրա ընտանիքին այս վիշտը հաղթահարելու համար: Թող նրա հիշատակը հավերժ լինի»,- գրել է ՀՀ վարչապետը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter–ում գրառում է արել և իր վշտակցությունը հայտնել բրիտանական թագավորական ընտանիքին արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Նորին թագավորական մեծության, Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին: Ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել թագավորական ընտանիքի բոլոր անդամներին, կառավարությանը և Միացյալ Թագավորության ժողովրդին: Թող իմ աղոթքները մեղմացնեն կորստի ցավը»,– գրել է Սարգսյանը։

99 տարեկան հասակում երեկ կյանքից հեռացել է Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը:

Կարդացեք նաև

Back to top button